Եռօրյա դադարից հետո «Ուրարտուն» վերադարձել է ու սկսել մարզումները, հայտնում է «Ուրարտու» պաշտոնական կայքը: Թիմը սեփական մարզաբազայում շարունակում է պատրաստվել նոր մրցաշրջանին։
Այս ընթացքում «Ուրարտուն» կանցկացնի ստուգողական 2 հանդիպում՝ հուլիսի 24-ին մրցելով նախ «Նոայի», ապա՝ «Վանի» հետ։
Թիմի հետ են մարզվում նաև պատանի դարպասապահներ Հակ Ղազարյանն ու Արսեն Թուրվանդյանը։