Հարձակվող Մեմֆիս Դեպայը մեկնաբանել է «Բարսելոնա» տեղափոխությունը։
«Յուրահատուկ օր է ինձ համար։ Շատ ոգևորված եմ, որ գնում եմ այդ ակումբ, այդ ստադիոն։ Այս ամենը հիանալի է։
Հույս ունեմ շատ տիտղոսներ նվաճել, հենց դրա համար եմ եկել այս հարուստ պատմություն ունեցող մեծ ակումբ։
Նոր եմ վերադարձել արձակուրդից ու պիտի կենտրոնանամ գործի վրա։ Ուզում եմ մրցաշրջանը հաջող սկսել, կփորձեմ հնարավորինս արագ ադապտացվել։
Ինձ դուր է գալիս հարձակվողական ֆուտբոլը, դուր է գալիս պահեր ստեղծել, գոլային փոխանցումներ անել ու ինքս գոլ խփել։ «Բարսայի» ոճն ինձ համար իդեալական է, ես երջանիկ եմ։
Կումանի հետ հիանալի հարաբերություններ ունեմ, նա ինձ ինքնավստահություն է հաղորդել ու օգնել է, երբ վնասվածք եմ ունեցել։ Նա պնդել է, որ ես տեղափոխվեմ այստեղ՝ աշխարհի լավագույն ակումբ։ Ուրախ եմ, որ նա այստեղ է, ու պատրաստ եմ կռվել նրա համար»,- Դեպայի խոսքերն է փոխանցում Diario Sport-ը։