«Ուրարտուն» շարունակում է նախապատրաստվել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանին։
Մինչ առաջնության մեկնարկը երևանյան թիմը ստուգողական հանդիպումներ կանցկացնի, հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը։
Հուլիսի 24-ին, ժամը՝ 11։00-ին «Ուրարտուն» սեփական հարկի տակ կմրցի «Նոայի հետ»։ Նույն օրը «առյուծները» ևս մեկ հանդիպում կանցկացնեն՝ հյուրընկալելով «Վանին»։ Այդ խաղի մեկնարկը 19։00-ին է։
Նշված հանդիպումներին կարող եք հետևել ակումբի յութուբյան ալիքով։