«Չելսին» «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն դիտարկում է որպես «Բորուսիայի» խաղացող Էրլինգ Հոլանդի այլընտրանք: Ըստ The Sun-ի, նորվեգացի հարձակվողի տրանսֆերը ձեռք բերելու անհաջող փորձից հետո «արիստոկրատների» ղեկավարությունը պատրաստ է առաջարկել 50 միլիոն ֆունտ ստերլինգ 32-ամյա լեհ հարձակվողի տրանսֆերի համար:
Նշվում է, որ «թոշակառուների» ներկայացուցիչները պատրաստվում են բանակցություններ սկսել գերմանական գրանդի հետ և չեն կասկածում, որ «Բավարիան» կընդունի Ռոբերտի տրանսֆերին վերաբերվող նման գայթակղիչ առաջարկը, ում պայմանագրի ժամկետը ակումբի հետ ավարտվում է 2023 թվականին:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Լևանդովսկին կարողացավ գերազանցել Գերդ Մյուլլերի ցուցանիշների ռեկորդը՝ Բունդեսլիգայում խփելով 41 գնդակ:
Նշենք, որ Անգլիայի Պրեմիեր Լիգայի նոր մրցաշրջանը մեկնարկում է օգոստոսի 13-ին, իսկ ահա օգոստոսի 14-ին «Չելսին» սեփական հարկի տակ կընդունի «Քրիսթալ Փելասին»։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Չելսիի» հաղթանակը գնահատում է 1,25 գործակցով, ոչ ոքին՝ 6,00, իսկ «Քրիսթալ Փելասի» հաղթանակը՝ 11,50