Թուրինի «Յուվենտուսի» ու Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խորհրդավոր գրառում է հրապարակել:
Instagram-ի իր էջում հարձակվողը Rolls-Royce-ի հետ լուսանկար է հրապարակել ՝ ուղեկցելով այն «Որոշում կայացնելու օրը» մակագրությամբ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ թուրինյան ակումբը ցանկանում է նոր պայմանագիր կնքել Ռոնալդուի հետ մինչև 2023 թվականը: Նոր պայմանագրի պայմանների համաձայն ՝ պորտուգալացու աշխատավարձը տարեկան 31 միլիոն եվրոյից կնվազի 20 միլիոն:
Միևնույն ժամանակ, L’Équipe-ն գրում է, որ իտալական ակումբը կարող է Ռոնալդուին փոխանակել ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդիի հետ:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն Թուրինի «Յուվենտուսում» է խաղում 2018 թվականից: Անցած մրցաշրջանում 36-ամյա պորտուգալացի հարձակվողը դարձել է Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկու՝ դառնալով 29 գոլի հեղինակ: Իտալական ակումբի հետ Ռոնալդուի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022 թվականի հունիսի 30-ը:
Посмотреть эту публикацию в Instagram