«Տոտենհեմի» պաշտպան Դենի Ռոուզը թիմի մարզման ժամանակ վիճաբանել է գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյույի հետ:
Ֆուտբոլիստը դժգոհ էր այն փաստից, որ չի ընդգրկվել Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի «Ուոթֆորդի» դեմ խաղի հայտացուցակում: Dailymail-ը հայտնում է, որ պորտուգալացին որոշել է խաղադաշտ դուրս չբերել ֆուտբոլիստին՝ մեջքի հետ խնդիրների պատճառով, բայց անգլիացին վստահ է եղել, որ կարող էր մասնակցել այդ հանդիպմանը: