ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն հույս ունի, որ Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը վճռական քայլեր կանի իրեն ձեռք բերելու համար։ Այս մասին հաղորդում է AS-ը։
22-ամյա ֆուտբոլիստը «Արքայական ակումբից» հստակ գործողություններ է սպասում։ Մասնավորապես, Մբապեն ուզում է, որ մադրիդցիները ճնշում գործադրեն ՊՍԺ-ի վրա ու հասնեն տրանսֆերին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեն պատրաստ է երկարաձգել ՊՍԺ-ի հետ պայմանագիրը, բայց պահանջում է նոր պայմանագրում ներառել «Ռեալ» տեղափոխվելու մասին կետ։
Հարձակվողի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2022-ի հունիսի 30-ին։