Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ու «Յուվենտուսը» մոտ ժամանակներս կքննարկեն պայմանագրի երկարաձգման հարցը:
Գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022-ի հունիս: Կողմերը մտադիր են այն երկարաձգել մինչև 2023 թվական:
Ինչպես գրում է լրագրող Նիկոլո Շիրան` Ռոնալդուն պատրաստ է գնալ աշխատավարձի զգալի նվազեցման հանուն «Յուվեի» հետ պայմանագրի երկարաձգման:
Ներկայումս նա մրցաշրջանում 31 մլն եվրո է վաստակում ու պատրաստ է այն նվազեցնել մինչև 20 մլն-ի: