«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Սթերլինգն առաջիկայում կարող է լքել Անգլիայի չեմպիոնների կազմը:
The Athletic-ի հաղորդմամբ, «քաղաքայինները» ցանկանում են ձեռք բերել Ջեք Գրիլիշի և Հարի Քեյնի տրանսֆերները, իսկ այդ 2 տրանսֆերի համագումարը գերազանցում է 200 մլն եվրոն: «Սիթին» ցանկանում է գումար «խնայել» Սթերլինգի տրանսֆերի վաճառքից, և, իհարկե, կրճատել վճարվող աշխատավարձի չափը:
Սթերլինգը «Սիթի» է տեղափոխվել 2015 թ-ին՝ «Լիվերպուլից»՝ 64 մլն եվրոյի դիմաց: 2020/21 մրցաշրջանում մանչեսթերյան թիմի կազմում անցկացրած 49 խաղում անգլիացին դարձել է 14 գոլի ու 12 գոլային փոխանցման հեղինակ:
Սթերլինգի տրանսֆերային արժեքը գնահատվում է 90 մլն եվրո: