«Բարսելոնան» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը հարձակվող Ուսման Դեմբելեի հետ: Ըստ Sport.es- ի, կատալոնական ակումբը ճնշում է գործադրում ֆուտբոլիստի վրա, որպեսզի նա համաձայնի ստորագրել նոր պայմանագիր:
Կատալոնացիները սպառնացել են խաղացողին դուրս թողնել հայտացուցակից, երբ նա ապաքինվի վնասվածքից, ու եթե չհամաձայնվի երկարաձգել գործող պայմանագիրը, որի ժամկետը լրանում է 2022 թվականին:
Եվրո-2020-ին Դեմբելեն վնասվածք էր ստացել Ֆրանսիայի հավաքականում: Խաղացողը վիրահատության է ենթարկվելու:
Անցած մրցաշրջանում 24-ամյա ֆրանսիացին Իսպանիայի առաջնությունում մասնակցել է 30 խաղի, դարձել 6 գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ: