Սաուդյան Արաբիան ցանկանում է Իտալիայի հետ միասին ընդունել 2030 թվականի Աշխարհի առաջնությունը, հաղորդում է The Athletic-ը:
Ըստ աղբյուրի՝ Սաուդայն Արաբիան քննարկում են Աշխարհի առաջնությունն իրենց երկրում անցկացնելու հնարավորությունը և ցանկանում է հայտ ներկայացնել Իտալիայի հետ միասին:
Մարոկկոն, Ուրուգվայը (Արգենտինայի, Պարագվայի և Չիլիի հետ համատեղ), Ռումինիան (Հունաստանի, Բուլղարիայի և Սերբիայի հետ համատեղ) և Իսպանիան (Պորտուգալիայի հետ միասին) արդեն հայտնել են, որ պատրաստվում են հայտ ներկայացնել 2030 թվականի Աշխարհի գավաթի խաղարկությունն ընդունելու համար:
Անգլիան և Չինաստանը ևս հետաքրքրված են ընդունելու մրցաշարն իրենց երկրներում: