«Սասուոլոյի» կիսապաշտպան Մանուել Լոկատելլին որոշել է հեռանալ թիմից և կարիերան շարունակել «Յուվենտուսում»:
Ֆուտբոլիստը համաձայնության է հասել թուրինյան գրանդի հետ պայմանագրի շուրջ մինչև 2026 թվականի ամառը: Այս մասին Twitter-ում հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան:
«Սասուոլոն» ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո: Այս փուլում Թուրինի ակումբը աշխատում է մոտ ժամանակներս գործարքն ավարտին հասցնելու ուղղությամբ:
Անցած մրցաշրջանում Ա Սերիայում Լոկատելին 34 հանդիպում է անցկացրել «Սասուոլոյի» կազմում՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: