Իսպանական El Confidencial հրատարակությունը հրապարակել է նոր աուդիոձայնագրություններ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հայտարարություններով, որտեղ նա վիրավորում է Կրիշտիանու Ռոնալդուին:
2012-ի հոկտեմբերին Պերեսը կոշտ է խոսել Ռոնալդուի մասին: Ենթադրվում է, որ «Ռեալի» նախագահի զայրույթն առաջացրել է Կրիշտիանուի հրապարակային հայտարարությունները, որում նշվում էր, նա դժգոհ է իրավիճակից մադրիդյան ակումբում:
«Նա խենթ է: Այս տղան հիմար է, հիվանդ: Դուք կարծում եք, որ այս տղան նորմալ է, բայց նա նորմալ չէ, այլապես նա չէր անի այն ամենը, ինչ անում է: Վերջին անմտությունը, որ նա արեց, տեսավ ամբողջ աշխարհը: Ձեր կարծիքով, ինչու՞ է նա այդպիսի հիմարություններ անում»,- ասել է Պերեսը ձայնագրության մեջ:
«Մենդեշը [Ռոնալդուի գործակալը] չի վերահսկում նրան: Նույնը վերաբերում է Մոուրինյուին: Զրոյական հսկողություն: Նույնիսկ հարցազրույցների ժամանակ: Նրանք սարսափելի էգո ունեցող մարդիկ են, նրանք իրականությունը չեն տեսնում, քանի որ երկուսն էլ կարող էին շատ ավելի շատ գումար աշխատել, եթե այլ կերպ վարվեին: Այս երկուսը խենթ են, քանի որ խոսքը լուսանկարների իրավունքների համար մեծ գումարների մասին է: Նման դեմքով, այդպիսի արհամարհական պահվածքով նրանք ոչ մեկին դուր չեն գալիս: Սա հակագովազդ է», — ասել է Պերեսը:
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել, որ Պերեսը, հեռախոսազրույցներից մեկում, ակումբի լեգենդներ Իկեր Կասիլյասին և Ռաուլ Գոնսալեսին անվանել է «պատմության մեջ ամենամեծ խորամանկներ»: Մանրամասներն՝ այստեղ։