«Վիլյառեալի» հարձակվող Կարլ Տոկո Էկամբին տեղափոխվել է «Լիոն»:
Ֆրանսիական ակումբը ֆուտբոլիստի հետ վարձակալական հիմունքներով պայմանագիր է ստորագրել, հայտնում է L’Eqiupe-ը:
Պայմանագրում կա կետ, ըստ որի՝ «Լիոնը» ամռանը հնարավորություն կունենա գնել ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը 15 միլիոն եվրոյով:
Լա լիգայի ընթացիկ առաջնությունում կամերունցին 18 հանդիպման է մասնակցել՝ խփելով 6 գոլ: