Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի ընդգրկվել Եվրո-2020-ի խորհրդանշական հավաքականում:
36-ամյա հարձակվողը դարձավ մրցաշարի լավագույն ռմբարկու՝ 4 խաղում դառնալով 5 գոլի հեղինակ (երեքը 11 մետրանոցներից): Ռոնալդուն Եվրո-2020-ի առաջատարն է նաև ըստ գոլ + փոխանցում համակարգով: Պորտուգալիան մրցաշարից դուրս մնաց 1/8 եզրափակչում՝ զիջելով Բելգիային (0: 1):
Ռոնալդուն, ով մասնակցել է Եվրոպայի հինգ առաջնությունների, մրցաշարի ավարտից հետո երկրորդ անգամ չընդգրկվեց խորհրդանշական հավաքականում: Կրիշտիանուն չէր ընդգրկվել նաև Եվրո-2008-ի լավագույնների թիմում:
Նշենք, որ Եվրո-2004-ին և Եվրո-2012-ին ՈւԵՖԱ-ն ներկայացնում էր 23 ֆուտբոլիստներից բաղկացած խորհրդանշական հավաքական: Եվրո 2016-ի լավագույն թիմում 11 խաղացող էր ընդգրկված:
Կարդացեք նաև՝ ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է ԵՎՐՈ-2020-ի խորհրդանշական հավաքականը