Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը ճապոնացիներին շփոթել է չինացիների հետ, հայտնում է «Комсомольской правда» կայքը:
Բախը դա արել է «Տոկիո -2020» կազմկոմիտեի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ: Դիմելով Սեյկո Հաշիմոտոյին ՝ ՄՕԿ-ի նախագահը նախանշել է մրցաշարի նախապատրաստման առաջնահերթությունները: Բախն ընդգծել է, որ դրանցից մեկը անվտանգությունն է:
«ՄՕԿ-ը ձեզ հետ նույն նավակում է: Մենք ձեզ հետ միասին նույն ուղղությամբ ենք նավարկում: Եվ մեր ընդհանուր նպատակն է անցկացնել անվտանգ խաղեր բոլորի համար` մարզիկների, պատվիրակությունների անդամների և, ամենակարևորը, չինացիների … Ճապոնիայի քաղաքացիների», — ասել է նա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օլիմպիական խաղերում օտարերկրյա պատվիրակությունների թիվը կարող է կրճատվել: Տոկիոյի ամառային Օլիմպիական և պարալիմպիկ խաղերի կազմկոմիտեն պատրաստվում է սահմանափակել այն 41 հազար մարդով: