Ամերիկայի Միացյալ նահանգների բասկետբոլի հավաքականը ընկերական խաղի շրջանակում 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց։
Լաս Վեգասում կայացած խաղում ԱՄՆ-ի ընտրանին մրցեց Ավստրալիայի հավաքականի հետ։ Առաջին երկու քառորդում ամերիկացիները հաստատեցին ֆավորիտի կարգավիճակը` ընդմիջման գնալով 46-37 հաշվի պարագայում։ 3-րդ և 4-րդ քառորդներում ավստրալացիները փոխեցին խաղի ընթացքն ու հաղթանակի հասան 91-83 հաշվով։ Նշենք, որ 1992 թվականից ի վեր, առաջին անգամ, ամերիկացիները պարտվեցին 2 ընկերական խաղ անընդմեջ։
Օրեր առաջ ԱՄՆ-ն պարտվել էր Նիգերիայի ընտրանուն: