«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է բանակցություններ վարել «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանի տրանսֆերի շուրջ։
Անգլիական ակումբը «Ռեալից» պաշտոնապես թույլտվություն է ստացել ֆրանսիացու հետ բանակցելու համար։ Կողմերը կքննարկեն անձնական պայմանագրի պայմանները։ Եթե այս հարցի շուրջ համաձայնության գան, ապա ՄՅՈՒ-ն կսկսի բանակցել «Ռեալի» հետ տրանսֆերի արժեքի շուրջ։
Վարանի շրջապատի հետ կապ է հաստատել նաև ՊՍԺ-ը, գրում է Sky Sports-ը։
«Յունայթեդը» չի ցանկանում, որ Սերխիո Ռամոսի հետ 2015 թվականին տեղի ունեցած իրավիճակը կրկնվի։ Այն ժամանակ իսպանացին բանակցություններ էր վարում ՄՅՈՒ-ի հետ միայն այն պատճառով, որ «Ռեալին» համոզի իրեն ավելի շահավետ պայմանագիր առաջարկել։
Վարանի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է մեկ տարուց, և ՄՅՈՒ-ն կանի ամեն ինչ, որպեսզի նվազեցնի պաշտպանի տրանսֆերի արժեքը իմանալով, որ արդեն հաջորդ ամառ նա ազատ խաղացողի կարգավիճակ կարող է ստանալ։
Ավարտված մրցաշրջանում ֆրանսիացին Լա Լիգայի 31 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ։