«Ուեմբլի» մարզադաշտի ադմինիստրացիան հայտարարություն է տարածել՝ կապված Եվրո-2020-ի եզրափակչից առաջ տեղի ունեցած անկարգությունների հետ։
«Անվտանգության կանոնների խախտում է եղել, ու մարդկանց ոչ մեծ խումբ ներխուժել է ստադիոն։ Հիմա մենք մարզադաշտի ստյուարդների ու անվտանգության աշխատակիցների հետ համագործակցում ենք, որպեսզի գտնենք ու դուրս հանենք այդ մարդկանց։ Ցանկացած ոք, որ ստադիոնում կլինի առանց տոմսի, անմիջապես կհեռացվի դրա սահմաններից»,- «Ուեմբլիի» ադմինիստրացիայի հայտարարությունն է փոխանցում լրագրող Ռոբ Հարիսը։
Հիշեցնենք, որ խաղի մեկնարկից առաջ մի խումբ երկրպագուներ առանց տոմսի փորձել էին ներխուժել ստադիոն՝ հրահրելով մարզադաշտի աշխատակիցներին ու ոստիկաններին և հանելով տեղադրված ցանկապատերը։