Քեմբրիջի դուքս, Անգլիայի ֆուտբոլային միության նախագահ արքայազն Ուիլյամը Եվրո-2020-ի՝ Իտալիայի դեմ կայանալիք եզրափակչից առաջ աջակցել է Անգլիայի հավաքականին։
«Գարեթ, Հարի և Անգլիայի հավաքականի բոլոր անդամներ, ուղղակի ուզում եմ ձեզ հաջողություն մաղթել այսօր։
Գերազանց ելույթներ։ Թիմի յուրաքանչյուր անդամ կատարեց իր դերը և անձնակազմի յուրաքանչյուր անդամ իսկապես կարևոր էր։
Չեմ կարողանում հավատալ, որ սա տեղի է ունենում։ Սա այնքան ոգևորիչ է, ու ես ուղղակի ձեզ հաջողություն եմ մաղթում։ Ողջ երկիրը ձեզ հետ է։ Այնպես որ, ուղղակի վերադարձրեք ֆուտբոլը տուն»,- ասել է արքայազն Ուիլյամը տեսաուղերձով։