Արգենտինայի հավաքական գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին հայտնել է, որ Կոպա Ամերիկայի եզրափակչում Մեսսին վնասվածքով է խաղացել:
«Մարականայում» Արգենտինան 1-0 հաշվով հաղթել է Բրազիլիային, իսկ Մեսսին ճանաչվել է մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ՝ դառնալով 4 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ:
«Եթե դուք իմանայիք, թե Մեսսին ինչպես է խաղացել եզրափակչում, նրան ավելի շատ կսիրեք: Երբեք չես կարող հրաժարվել այնպիսի խաղացողից, ինչպիսին Մեսսին է, նույնիսկ, եթե նա վնասվածք ունի, ինչպես այս և նախորդ խաղերում»,-Reuters-ին ասել է Սկալոնին: