Բասկետբոլի ԱՄՆ-ի հավաքականն, ընկերական խաղի շրջանակում, 87-90 հաշվով անակնկալ պարտություն է կրել Նիգերիայի ընտրանուց:
1992 թ-ից ի վեր, ընկերական խաղերի շրջանակում, Միացյալ նահանգների պրոֆեսիոնալ թիմի համար, սա միայն երրորդ պարտությունն էր: 3 պարտությունից զատ, ամերիկացիները հաղթել են 54 անգամ:
2012 թ-ի Լոնդոնի ՕԽ-ի ժամանակ ԱՄՆ-ն 156-73 հաշվով պարտության մատնեց Նիգերիային: 83 միավոր տարբերությունը օլիմպիական ռեկորդ էր: