«Բարսելոնան» հնարավորություն է ստացել պայմանագիր կնքելու հարձակվող Լիոնել Մեսսիի հետ։
Ինչպես հաղորդում է AS-ը՝ աշխատավարձի շեմի հետ կապված հարցերը հարթվել են, Լա Լիգան ակումբին թույլատրել է գրանցել Մեսսիին։
Նշվում է, որ Լիոնելը հայրիկին խնդրել է բանակցություններ վարել, որպեսզի ինքը չշեղվի Ամերիկայի Գավաթից, ու Խորխե Մեսսին արդեն ամեն ինչի վերաբերյալ համաձայնության է եկել «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ։ Պայմանագրի կնքման մասին կհայտարարվի առաջիկա օրերին։