Զինեդին Զիդանը որոշել է «Ռեալից» հեռանալուց հետո դադար վերցնել իր մարզչական կարիերայում։ Այս մասին գրում է L’Equipe-ը։
Սպասվում է, որ Զիզուն մեկ տարուց կվերադառնա ու կգլխավորի Ֆրանսիայի հավաքականը։
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն հաստատել է, որ ԱԱ-2022-ին թիմին կպատրաստի Դիդյե Դեշամը, բայց դրանից հետո, ամենայն հավանականությամբ, ազգային թիմը կգլխավորի Զիդանը։
Ֆրանսիայի հավաքականը Եվրո-2020-ից դուրս մնաց ավելի վաղ, քան սպասվում էր։