Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը մոտ ժամանակներս կարող է վերադառնալ իր պաշտոնին:
AD-ը հայտնում է, որ մասնագետն ազգային թիմը գլխավորելու գլխավոր հավակնորդն է: Այս պահին Նիդերլանդների ֆուտբոլային միության ներկայացուցիչները գտնվում են Պորտուգալիայում, որտեղ բանակցություններ են վարում վան Գալի հետ:
Հիշեցնենք՝ Նիդերլանդների հավաքականը Եվրո-2020-ի խմբային փուլի բոլոր երեք խաղերում հաղթանակ տարավ, բայց դուրս մնաց փլեյ-օֆֆի առաջին իսկ փուլից՝ 1/8 եզրափակչում սենսացիոն պարտություն կրելով Չեխիայից (0-2): Դրանից հետո Ֆրանկ դե Բուրը, որը թիմի հետ աշխատում էր նախորդ տարվանից, պաշտոնանկ արվեց:
Վան Գալը Նիդերլանդների հավաքականը գլխավորել է 2000-ից 2001 և 2012-ից 2014 թվականներին: Նրա գլխավորությամբ թիմը դարձել է ԱԱ-2014-ի բրոնզե մեդալակիր: Վան Գալի վերջին աշխատավայրը «Մանչեսթեր Յունայթեդն» էր, որից նա հեռացել է 2016 թվականին: