Դանիայի հավաքականի ֆուտբոլիստները Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում Անգլիայից կրած պարտությունից հետո չեն կարողացել զսպել արցունքները։ Նրանք, իհարկե, ֆանտաստիկ Եվրո անցկացրին ու արժանի են միայն գովասանքի։
Սիմոն Կյաերի համար, միանշանակ, ամենադժվարն է։ Անգլիացիների հետ խաղում իր անվան դիմաց գրանցված ինքնագոլը (որում իհարկե չես կարող նրան մեղադրել) Կյաերը դեռ երկար կհիշի․
Մարտին Բրայթվայթը բավականին լավ մրցաշար անցկացրեց․ նա բոլոր խաղերին մասնակցեց առաջինից մինչև վերջին րոպեն ու չի կարողանում հավատալ, որ ամեն ինչ ավարտված է ․․․
Դանիել Վասսը ևս լավ տեսք ուներ, բայց, ցավոք, ամեն ինչ ավարտվեց։
Յոակիմ Մելեի ողբերգությունը․ 24-ամյա դանիացի ֆուտբոլիստը Եվրոպայի այս առաջնությունում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ, բայց Անգլիայի հետ խաղի լրացուցիչ ժամանակում հենց նա խախտեց կանոնները Սթերլինգի հետ պայքարում , ինչի արդյունքում նշանակվեց չարաբաստիկ 11-մետրանոցը։
Յոակիմ Անդերսենն ու Քրիստիան Ներգորը փոխարինման մտա, սակայն չկարողացան բեկել խաղի ընթացքը։
Յուսուֆ Պոուլսենն ու Կասպեր Դոլբերգը՝ ևս․
Այս տղաներն իսկապես միայն գովասանքի են արժանի․