«Օդանավակայանում հանդիպեցինք մեր հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանին»: Այս մասին գրառում է կատարել Երևանի «Ուրարտուն», որն այսօր մեկնել է Սլովենիա՝ «Մարիբորի» հետ Կոնֆերենցիաների լիգայի խաղին:
«Նա մեզ հաջողություն մաղթեց «Մարիբորի» հետ խաղում, մենք էլ նրան հաջողություն մաղթեցինք իսպանական «Կադիսում»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
Աելի վաղ հայտնել էինք, որ «Ուրարտուի» անձնակազմն արդեն Սլովենիայում է։ Թիմն արդեն վաղը առաջին մարզումը կանցկացնի։
«Ուրարտուն» Սլովենիա է մեկնել 24 ֆուտբոլիստներով։ Վնասվածքի պատճառով Մարիբոր չեն մեկնել Արսեն Բեգլարյանն ու Ջոնել Դեսիրեն։
Հավելենք, որ «Մարիբոր» – «Ուրարտու» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 8-ին Սլովենիայի «Լյուդսկի վրտ» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։ Հանդիպումը կհեռարձակի «Շանթ» հեռուստաընկերությամբ։