Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն Եվրո-2020-ի քառորդ եզրափակչում Անգլիայից կրած 0-4 հաշվով պարտությունից հետո դիմել է երկրպագուներին։
«Շնորհակալ եմ երկրպագուներին նման աջակցության համար։ Նույնիսկ չեք պատկերացնում դա որքան կարևոր էր, երբ դուրս էինք գալիս խաղերի։ Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր եկել էին աջակցելու թիմին, ովքեր մեզ երկրպագում էին Ուկրաինայում։ Մենք տեսնում ու զգում էինք ձեր աջակցությունը։
Շնորհակալ եմ տղաներին նվիրումի, ցանկության ու այն ֆուտբոլի համար, որը նրանք ցուցադրեցին։ Փա՛ռք Ուկրաինային»,- Շևչենկոյի խոսքերն է փոխանցում Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը։