Կայացել է Գերմանիայի Գավաթի խաղարկության վիճակահանությունը, որի արդյունքներով «Հոֆենհայմն» իմացել է իր մրցակցին առաջին փուլում։
Մեկնարկում «Հոֆենհայմը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, կմրցի գերմանական երրորդ լիգան ներկայացնող Քյոլնի «Վիկտորիայի» հետ։
Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 6-ից 9-ն ընկած ժամկետում։