Կիլիան Մբապեի ապագան ՊՍԺ-ում առաջվա պես անորոշ է։ Ինչպես հաղորդում է Marca-ն՝ ֆրանսիացին պատրաստ է երկարաձգել պայմանագիրը, եթե ակումբի ղեկավարությունը նոր պայմանագրում ֆիքսված արժեք նշի, որի դիմաց նա կկարողանա տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կանոնադրությունն արգելում է ակումբներին հրաժարագին ներառել պայմանագրերում, այդ պատճառով էլ ՊՍԺ-ի ու Մբապեի համար միակ տարբերակը առանց իրավաբանական ուժերի բանավոր պայմանավորվածությունն է։ Ակումբը զգուշանում է նման քայլի դիմելուց, քանի որ Մբապեն չի ուզում սկանդալով հեռանալ թիմից, որովհետև լավ հարաբերություններ ունի ակումբի ղեկավարության հետ։
Նրա գործող պայմանագիրն ուժի մեջ մինչև 2022-ի ամառ, իսկ դրա երկարաձգման վերաբերյալ դեռ հստակություն չկա։ Ավելի վաղ նա ակումբի ղեկավարությանն ասել էր, որ չի ուզում երկարաձգել պայմանագիրը։