«Յուվենտուսի» նախկին հարձակվող Դավիդ Տրեզեգեն հայտնել է, որ թուրինցիների հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խնդիրներ է ունեցել թիմի մի քանի խաղացողի հետ։
«Կրիշտիանուն «Յուվենտուսի» լավագույն տրանսֆերն է, ոչ ոք դա չէր սպասում։ Որոշ խնդիրներ են եղել թիմակիցների հետ, դա կարելի էր նկատել, բայց նա 100 գոլ է խփել։ Կարծում եմ՝ ոչ ոք չի կարողացել նրան ղեկավարել այնպես, ինչպես անում էր Զիդանը։ Գուցե, որոշակի պահի «Յուվենտուսում» բացակայում էր հասկացվածությունը։
Կան ֆուտբոլիստներ, որոնց հետ ավելի լավ է ունենալ լավ հարաբերություններ, որովհետև նրանք ստիպում են թիմին խաղեր հաղթել։ Ռոնալդուն նրանցից մեկն է, Դիբալան՝ ևս։ Մյուսները, ամենայն հարգանքով, այդպիսին չեն»,- Տրեզեգեի խոսքերն է փոխանցում La Gazzetta dello Sport-ը։
Կրիշտիանու Ռոնալդուն «Յուվե» է տեղափոխվել 2018-ին։