Շվեյցարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Պետկովիչն ամփոփել է Եվրո-2020-ի քառորդ եզրափակչի՝ Իսպանիայի հետ խաղը (1-1, 1-3 հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում)։
«Շնորհավորում եմ Իսպանիայի հավաքականին։ Նրանք փորձում էին հաղթել, բայց հաղթեցին 11-մետրանոցով։ Հպարտ եմ իմ թիմով, իմ ֆուտբոլիստներով։ Հեռացումը շատ ազդեց մեր խաղի վրա։ Բայց մեր բոլոր ֆուտբոլիստներն այս երեկոյի հերոսներն են։ Եթե մենք դուրս գայինք կիսաեզրափակիչ, դա արժանիորեն կլիներ։ Չեմ կարող բողոքել, պարզապես հանում եմ գլխարկս ֆուտբոլիստների առաջ։
Խառը զգացողություններ ունեմ։ Մենք ցույց տվեցինք այն ամենն, ինչին ունակ էինք։ Հեռանում ենք բարձր գլխով, ֆուտբոլիստները կարող են հպարտանալ իրենցով։ Բայց մյուս կողմից էլ, մենք գրեթե կիսաեզրափակչում էինք, նման բան հաճախ տեղի չի ունենում։ Բայց ես, ավելի շուտ, դրական էմոցիաներ ունեմ։ Միշտ փորձում եմ դրականը մտածել։
11-մետրանոցներից առաջ տղաներին ասացի, որ նրանք հերոսներ են, որ նրանք արդեն իսկ շատ բանի են հասել։ Պետք է պարզապես պայքարել մինչև վերջ։ 11-մետրանոցները միշտ վիճակահանություն են։ Այս անգամ մենք պարտվեցինք»,- ասել է մարզիչը։