Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտոնական կայքը հայտնում է, որ պորտուգալացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Ժոաու Ֆելիշը աջ ոտքի վիրահատության է ենթարկվել:
Վիրահատությունն իրականացվել է Պորտոյի կլինիկաներից մեկում:
Հաղորդվում է, որ 21-ամյա հարձակվողի վերականգնման ժամանակը կարող է տևել մինչև երկու ամիս: