Պատրաստելով 2021/22 մրցաշրջանին, «Փյունիկ» ՖԱ-ն հուլիսի 19-ից 24-ը հավաք կանցկացնի Թբիլիսիում։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։
Հավաքի շրջանակում թիմը կանցկացնի 2 ստուգողական հանդիպում։ Հուլիսի 20-ին «Փյունիկի» մրցակիցը կլինի «Սաբուրթալոն» (19:00), իսկ հուլիսի 23-ին «Լոկոմոտիվ Թբիլիսին» (20:30)։
Հիշեցնենք, որ «Փյունիկն» արդեն անցկացնում է առաջին ուսումնամարզական հավաքը Դիլիջանում։