Diario Sport-ը հայտնում է, որ «Բարսելոնայի» նախագահ Ժոաո Լապորտան այսօր պետք է հանդիպի Լա Լիգայի ներկայացուցիչների հետ: Ըստ աղբյուրի, հանդիպմանը կքննարկվի հարձակվող Լիոնել Մեսսիի աշխատավարձը:
Արգենտինացու հետ պայմանագիրը կերկարաձգվի երկու տարով, որից հետո խաղացողը կդառնա կատալոնական ակումբի դեսպանը MLS-ում: Առավելագույն աշխատավարձի սահմանաչափը գերազանցելուց խուսափելու համար ակումբը մտադիր է այն բաժանել մասերի և մի քանի տարիների ընթացքում վճարել հարձակվողի աշխատավարձը: Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը դեմ է այդ տարբերակին:
Հիշեցնենք, որ Լեոյի պայմանագիրն ավարտվել էր երկու օր առաջ, և խաղացողն այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունի:
Միջազգային լրատվամիջոցներում ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» ստիպված կլինի 200 միլիոն եվրոյով կրճատել իրենց ֆուտբոլիստների աշխատավարձերի ծանրաբեռնվածությունը, եթե ակումբը երկարաձգի պայմանագիրը Մեսսիի հետ։