Իտալական «Կոմո» ակումբը կատակել է հարձակվող Լիոնել Մեսսիի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ, ով երեկ ազատ գործակալի կարգավիճակ է ձեռք բերել:
«Կոմոն» 34-ամյա արգենտինացուն հրավիրել է միանալ թիմին: Ակումբի նախկին նախագահ Էնրիկո Պրեցիոզին մի անգամ ասել էր, որ Մեսսին մարզվել է ակումբի հետ նախքան Բարսելոնայի ակադեմիան միանալը, բայց ինչ-ինչ պատճառներով «Կոմոն» հրաժարվել էր խաղացողից:
Մեսսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ պաշտոնապես ավարտվեց հունիսի 1-ին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնացիները պատրաստվում են Մեսսիին առաջարկել տաս տարվա պայմանագիր, համաձայն որի հարձակվողը կխաղա «Բարսելոնայում» մինչև 2023 թվականը, այնուհետև կտեղափոխվի MLS ակումբ «Ինտեր Մայամի», որից հետո նա վարչական պաշտոն կստանձնի «Բարսայում»:
2020/2021 մրցաշրջանում «Կոմոն» հաղթեց Սերիա C-ն ու վերադարձավ Սերիա Բ: