ՊՍԺ-ն հարձակվող Կիլիան Մբապեին տարեկան 50 մլն եվրո աշխատավարձ է առաջարկել։ Այս մասին հաղորդում է իսպանական Diario ABC պարբերականը։ Եթե 22-ամյա ֆուտբոլիստը համաձայնի երկարաձգել պայմանագիրը, կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։
Նրա գործող պայմանագիրն ուժի մեջ մինչև 2022-ի ամառ, իսկ դրա երկարաձգման վերաբերյալ դեռ հստակություն չկա։
Խաղացողի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում է «Ռեալը», բայց մադրիդցիները պատրաստ են մրցաշրջանի համար միայն 25 մլն եվրո առաջարկել Մբապեին։ Խաղացողի տրանսֆերային արժեքը 160 մլն եվրո է։
Ավելի վաղ Մբապեն ասել էր, որ չի ուզում երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը, եթե պայմանները չփոխվեն։