Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ազատ գործակալի կարգավիճակ ձեռք բերեց։
Հուլիսի 1-ին «Բարսելոնայի» հետ նրա պայմանագիրն ավարտվեց, իսկ դրա երկարաձգման մասին դեռ ոչ մի խոսք։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 34-ամյա ֆուտբոլիստը ակումբի նախագահ Ժոան Լապորտային հայտնել է, որ պատրաստ է ընդունել պայմանագրի երկարաձգման առաջարկը։
Մեսսին ողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել «Բարսելոնայում»՝ 2003 թվականից։ Այդ ընթացքում նա կապտանռնագույնների հետ 10 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 7 անգամ նվաճել Գավաթը, 8 անգամ՝ երկրի Սուպերգավաթը, 4 անգամ հաղթել ՉԼ-ն, իսկ 3-ական անգամ՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթն ու աշխարհի ակումբային առաջնությունը։
Պրիմերայի նախորդ մրցաշրջանում Մեսսին մասնակցել է 35 խաղի, խփել 30 գոլ ու դարձել 11 գոլային փոխանցման հեղինակ։ ՉԼ 6 խաղում նրա ակտիվում 5 գոլ ու 2 փոխանցում է։