Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը կարող է գլխավորել Ֆրանսիայի հավաքականը։ Այս մասին գրում է La Gazzetta dello Sport-ը։
Ներկայումս Զիդանն առանց աշխատանքի է։ Իսկ Դիդյե Դեշամը Ֆրանսիայի հավաքականի հետ դուրս մնաց Եվրո-2020-ի 1/8 եզրափակչից հետո։
Ավելի վաղ արդեն շշուկներ պտտվում էին Զիդանի՝ հավաքականի ղեկը ստանձնելու մասին։