Միլանի «Ինտերը» ցանկանում է գնել «Այաքսի» դարպասապահ Անդրե Օնանայի տրանսֆերը, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը:
Ըստ աղբյուրի, «ներաձուրիները» մտադիր են կամերունցուն ձեռք բերել հաջորդ ամառ, երբ նա դառնա ազատ գործակալ:
Այնուամենայնիվ, Լոնդոնի «Արսենալը» կարող է խանգարել 25-ամյա դարպասապահին ձեռք բերելու ծրագրերին, քանի որ անգլիացիները պատրաստ են գործարքը ձևակերպել արդեն այս ամառ:
Հիշեցնենք, որ փետրվարից Օնանան դոպինգային սկանդալի հետ կապված որակազրկվել էր, որի ժամկետը կավարտվի այս նոյեմբերին: