«Բոլոնյայի» պաշտպան Տակեհիրո Տոմիասուն կարող է կարիերան շարունակել Պրեմիեր լիգայում, գրում է The Sun-ը:
Ճապոնացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Տոտենհեմը»։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 միլիոն եվրո: Նրա պայմանագիրն իտալական ակումբի հետ ավարտվում է 2024-ի ամռանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բոլոնիայի» պաշտպանը մոտ է «Ատալանտային» միանալուն: Ճապոնացի ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է Բերգամոյից ակումբի հետ անձնական պայմանագրի պայմանները: Ըստ լրագրող Նիկոլո Շիրայի՝ Տոմիասուի պայմանագիրը «Ատալանտայի» հետ նախատեսված կլինի հինգ մրցաշրջանի համար: