Հունգարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո Ռոսին խոսել է Եվրո-2020-ում իր թիմի ելույթների մասին։
«Գերմանիայի հետ ոչ-ոքիից հետո 15 րոպեից ավելի չեմ կարողացել քնել։ Տարօրինակ է։ Երբեք չէի մտածի, որ Գերմանիայի հետ ոչ-ոքի կխաղանք, բայց հիմա վատ եմ զգում ինձ։ Իսկ գերմանացիներն այնպես էին տոնում, ասես Չեմպիոնների լիգան էին հաղթել։
Պորտուգալիայի դեմ առաջին խաղից հետո մեզ ծափահարում էին՝ չնայած 0-3 հաշվով պարտության։ Մինչև ինձ թիմն ընդհանրապես պարտվում էր Անդորրային, Ղազախստանին ու Լյուքսեմբուրգին։
Ռոնալդո՞ւն։ Նա մեծագույն չեմպիոն է, բայց երբեմն կարող է մի փոքր նյարդայնացնել։ Նա մեզ 11-մետրանոցից գոլ խփեց, բայց տոնեց այնպես, ասես մրցաշարի եզրափակչում է գոլ խփել»,- Ռոսիի խոսքերն է փոխանցում La Gazzetta dello Sport-ը։