«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին համաձայնեցրել է ակումբի հետ նոր անձնական պայմանագրի պայմանները: Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Նիկոլո Շիրան:
«Գործարքն ավարտվել և հաստատվել է: Մեսսին համաձայնեցրել է «Բարսելոնայի» հետ անձնական պայմանագրի պայմանները: Լեոն և Բարսան՝ անվերջանալի պատմություն են», — գրել է Շիրան:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնացիները պատրաստվում են Մեսսիին առաջարկել տաս տարվա պայմանագիր, համաձայն որի՝ հարձակվողը կխաղա «Բարսելոնայում» մինչև 2023 թվականը, այնուհետև կտեղափոխվի MLS-ի «Ինտեր Մայամի» ակումբ, որից հետո վարչական պաշտոն կզբաղեցնի «Բարսայում»: Առաջին չորս տարիներին «Ոսկե գնդակի» վեցակի դափնեկիրը կվաստակի 240 միլիոն եվրո:
33-ամյա արգենտինացին «Բարսելոնայում» է խաղում 2005 թվականից: Ավարտված մրցաշրջանում նա 47 խաղում դարձել է 38 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: