«Յուվենտուսը» շարունակում է հետաքրքրվել «Ջենոայի» հարձակվող Էլդոր Շոմուրոդովի ծառայություններով:
Լրագրող Նիկոլո Շիրայի խոսքերով, ակումբների ներկայացուցիչները հանդիպել են միջնորդի մասնակցությամբ, իսկ «ծեր սենյորան» տեղեկություն է խնդրել 25-ամյա խաղացողի մասին:
Հիշեցնենք, որ Շոմուրոդովը Ռուսաստանում հայտնի է «Ռոստովի»կազմում իր ելույթներով: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 7 միլիոն եվրո:
Անցած մրցաշրջանում Շոմուրոդովը 32 խաղում դարձել է 8 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ: