«Ռոմայի» նախկին մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հայտնվել է «Ֆիորենտինան» գլխավորելու հավանական թեկնածուների ցուցակում:
Լրագրող Նիկոլո Շիրայի խոսքով՝ Վինչենցո Իտալիանոյի «մանուշակների» մարզչի պաշտոնում նշանակվելը խափանման եզրին է, քանի որ ակումբը չի կարողանում համաձայնեցնել փոխհատուցման չափը «Սպեցիայի» հետ:
Այլընտրանքային թեկնածու է համարվում Ֆոնսեկան, ով ավելի վաղ հրաժարվել էր գլխավորել «Տոտենհեմը»:
Հիշեցնենք, որ ռուս պորտուգալացի մասնագետը նախորդ մրցաշրջանում գլխավորում էր «Ռոման»: