«Բարսելոնան» պատրաստ է Ժորդի Ալբային փոխարինել «Ինտերից» Ալեսանդրո Բաստոնիի հետ, հաղորդում է ESPN-ը:
«Ներաձուրիները» իսպանացի պաշտպանի տրանսֆերը ձեռք բերելու թեկնածուներից մեկն է: «Բարսան» պատրաստ է բաց թողնել 32-ամյա Ալբային՝ բարձր աշխատավարձի պատճառով:
Հաղորդվում է, որ «կապտանռնագույնները» գործարքում ցանկանում են ներառել Ալեսանդրո Բաստոնիին, բայց Ալբան չի պլանավորում հեռանալ «Բարսելոնայից»:
2020/21 մրցաշրջանում անցկացրած 35 խաղում Ալբան դարձել է 3 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Բաստոնին անցկացրած 33 խաղում դարձել է 3 գոլային փոխանցման հեղինակ: