Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շնորհակալություն է հայտնել իրանցի նախկին հարձակվող Ալի Դաեյին՝ շնորհավորանքների համար:
Երեկ Ռոնալդուն դուբլ էր ձևակերպել Ֆրանսիայի հետ խաղում (2:2) և ազգային հավաքականի կազմում դարձել էր 109 գոլի հեղինակ՝ կրկնելով Դաեյիի ռեկորդը Իրանի հավաքականի կազմում (համաշխարհային ռեկորդ):
«Իրական չեմպիոնները հավերժ չեմպիոններ են: Ես շատ հպարտ եմ, որ կարող եմ կարդալ նման բարի խոսքեր այդպիսի կուռքից: Շնորհակալ եմ, Ալի Դաեյի», — գրել է Ռոնալդուն Instagram-ի իր էջում: