Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման կիսվել է իր տպավորություններով Մադրիդի «Ռեալի» նախկին գործընկեր Կրիշտիանու Ռոնալդուի հետ հանդիպելուց հետո Եվրո-2020-ի Ֆրանսիա — Պորտուգալիա խաղում (2:2):
«Ռոնալդուն իմ մեծ ընկերն է, մենք շատ բաների հասանք «Ռեալում», միասին շատ գոլեր խփեցինք: Հիանալի էր նրան կրկին տեսնելը:
Մենք զրուցեցինք, միմյանց հաջողություն մաղթեցինք մեր ազգային հավաքականների ու ակումբների խաղերում»,- մեջբերում է Բենզեմային Abola-ն:
Ֆրանսիա — Պորտուգալիա խաղում Բենզեման ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: