Կրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում խփած գոլերի թիվը հասցրել է 109-ի։ Հավաքականների մակարդակում այսքան գոլ ունի միայն Իրանի հավաքականի նախկին հարձալվող Ալի Դայեին (109)։ Այսպիսով, Ռոնալդուն կրկնել է համաշխարհաին ռեկորդը։
«Շնորհավորում եմ Ռոնալդուին, ում մեկ գոլ է մնացել նոր ռեկորդ գրանցելու համար: Ինձ համար պատիվ է, որ այս ակնառու նվաճումը պատկանելու է Ռոնալդուին՝ ֆուտբոլի մեծ չեմպիոնին և հոգատար հումանիստին, որը ոգեշնչում և ազդում է ամբողջ աշխարհի մարդկանց կյանքի վրա: Առա՜ջ»,- գրել է Դայեին instagram-ում:
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող 36-ամյա ֆուտբոլիստը երկու գոլ է խփել Եվրո-2020-ի խմբային փուլի երրորդ տուրի՝ Ֆրանսիայի հետ խաղում՝ երկու անգամ էլ աչքի ընկնելով 11-մետրանոցից։