«Արարատ-Արմենիայի» 20-ամյա կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը հրավիրվել է Հայաստանի Մ21 հավաքական՝ նախապատրաստվելու Եվրո-2021-ի ընտրական փուլի՝ Լյուքսեմբուրգի և Իտալիայի հետ խաղերին:
Այս մասին ArmSport-ը տեղեկացավ երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունից: Հարությունյանը, որի անունն ի սկզբանե բացակայում էր երիտասարդականի հայտացուցակից, ուշ է հրավեր ստացել:
Ֆուտբոլիստը մինչև 21 տարեկանների Եվրո-2021-ի ընտրական փուլի առաջին երկու խաղերը բաց է թողել:
Մ21 Հայաստան-Լյուքսեմբուրգ հանդիպումը, հիշեցնենք, կկայանա այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Գյումրու Քաղաքային մարզադաշտում և կմեկնարկի ժամը 15:00-ին:
Հովհաննես Հարությունյանն ընթացիկ մրցաշրջանում «Արարատ-Արմենիայի» կազմում մեկ հանդիպման է մասնակցել՝ 23 րոպե անցկացնելով Հայաստանի Սուպերգավաթի՝ «Ալաշկերտի» հետ խաղում (3:2):